«Փոխներարկումային բուժօգնության արդի խնդիրները» խորագրով գիտագործնական կոնֆերանս

Հունիսի 28-ին ք․ Գյումրիում կայացավ «Փոխներարկումային բուժօգնության արդի խնդիրները» խորագրով գիտագործնական կոնֆերանս։

Կոնֆերանսի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Զեկույցներով հանդես եկան՝ Գյումրիի արյան կայանի բժիշկ – փոխներարկաբան Ա․ Չախալյանը, Պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոնի Արյան ծառայության զարգացման ծրագրերի խորհրդատու Մ․ Նազարեթյանը, Գյումրիի օնկոդիսպանսերի օնկո-արյունաբան Ն. Մելիքսեթյանը, Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոնի մեծահասակների կլինիկա-դիսպանսերային բաժանմունքի ղեկավար Մ․ Մելիք-Անդրեասյանը, Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի հեմոֆիլիայի կլինիկայի ղեկավար Հ․ Խաչատրյանը և նույն կենտրոնի իմունաարյունաբանական բաժնի ղեկավար Ն․ Մուսաելյանը։

Կոնֆերանսի շրջանակում Գյումրիի արյան կայանի անձնակազմը պարգևատրվեց Պրոֆեսոր Յոլյանի անվան հուշամեդալով՝ մարզում արյան ծառայության ոլորտում 85-ամյա անմնացորդ, բեղմնավոր աշխատանքի համար։