Երաժշտական շրջայց

Երաժշտության թերապևտիկ ազդեցությունը գաղտնիք չէ որևէ մեկի համար։
Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի Հոգեբանասոցիալական ծառայությունը նախաձեռնել է և իրականացնում է երաժշտական նախագիծ կենտրոնում բուժում ստացող երեխաների և մեծահասակ պացիենտների համար։
《Երաժշտական շրջայց》 խորագիրը կրող նախագծի շրջանակում տաղանդաշատ երաժիշտները կամավորական սկզբունքով այցելում են Արյունաբանական Կենտրոն և իրենց կատարումներով շրջում հիվանդասենյակներով և մանկական խաղասենյակով։ Այս յուրահատուկ շրջայցը կենտրոնի բաժանմունքներում ստեղծում է հաճելի մթնոլորտ և նպաստում է պացիենտների դրական տրամադրության ստեղծմանը։ Մեր նախաձեռնության առաջին հյուրերն էին Ռիմմա Սողոմոնյանը, Արգիշտի Մկրտչյանը և Վազգեն Հարությունյանը: