Քաղցկեղի դեմ պայքարի եվրոպական կանոնագիրք

Քաղցկեղի դեմ պայքարի եվրոպական կանոնագիրք

✅12 առաջարկ քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու համար

1. Մի՛ ծխեք։ Մի՛ օգտագործեք որևէ տեսակի ծխախոտ։

2. Ազատե՛ք ձեր տունը ծխախոտի ծխից։ Աջակցե՛ք հակածխախոտային քաղաքականությանը։

3. Քայլեր ձեռնարկե՛ք առողջ մարմնի քաշ ունենալու համար։

4. Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ առօրյայում։ Սահմանափակե՛ք նստակյաց կյանքը։

5. Պահպանե՛ք առողջ սննդակարգ․

● Շատ օգտագործե՛ք ամբողջական ձավարեղեն, լոբազգիներ, բանջարեղեն և մրգեր․

● Սահմանափակե՛ք բարձր կալորիականությամբ մթերքի օգտագործումը (շաքարի կամ ճարպի բարձր բարունակությամբ մթերք), և խուսափե՛ք շաքար պարունակող ըմպելիքներից․

● Խուսափե՛ք վերամշակված մսամթերքից․ սահմանափակեք կարմիր մսի և աղի բարձր պարունակությամբ մթերքի օգտագործումը։

6. Եթե օգտագործում եք ցանկացած տեսակի ալկոհոլ, սահմանափակե՛ք դրա ընդունման չափաբաժինը։ Քաղցկեղի կանխարգելման համար ավելի լավ է ընդհանրապես չօգտագործել ալկոհոլ։

7. Խուսափե՛ք ավելորդ արևահարումից, հատկապես՝ երեխաների համար։ Օգտագործե՛ք արևապաշտպան միջոցներ։ Մի՛ օգտագործեք սոլյարիում։

8. Աշխատավայրում հետևեք առողջության և անվտանգության կանոններին՝ քաղցկեղածին նյութերի ազդեցությունից ձեզ պաշտպանելու համար։

9.Պարզեք, թե արդյոք ձեր բնակավայրում չեք ենթարկվում ճառագայթման՝ ռադոնի բարձր մակարդակը նվազեցնելու համար։

10. Կանանց համար․

● Կրծքով կերակրելը նվազեցնում է մոր քաղցկեղի առաջացման ռիսկը։ Հնարավորության դեպքում կրծքով կերակրեք ձեր երեխաներին։

● Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում հորմոնների փոխարինման թերապիան (ՀՓԹ) մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։ Սահմանափակե՛ք ՀՓԹ օգտագործումը։

11. Ապահովե՛ք ձեր երեխաների մասնակցությունը պատվաստման ծրագրերին՝

● Հեպատիտ Բ–ի դեմ (նորածինների համար),

● Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ (աղջիկների համար)։

12. Մասնակցե՛ք կազմակերպված քաղցկեղի սկրինինգի ծրագրերին․

● Հաստ աղիքի քաղցկեղ (տղամարդկանց և կանանց համար)․

● Կրծքագեղձի քաղցկեղ (կանանց համար)․

● Արգանդի պարանոցի քաղցկեղ (կանանց համար)։

Ավելի մանրամասն՝ www.cancercode.eu