Հյուրեր Գերմանիայից

ԱՆ Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնը շարունակելով համագործակցել աշխարհի առաջատար մասնագետների հետ, այս անգամ հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած պրոֆեսորներ՝ Կլաուս-Պետեր Հելրիգելին (Prof. Dr. med. Dr. h.c. Klaus-Peter Hellriegel), Հարալդ Շտայնին- հյուսվածքաբան (Prof. Dr. med. Dr. h.c. Harald Stein) և Անգելիկա Էգերթին (Prof. Dr. med. Angelika Eggert) – Օնկոլոգիական մանկաբուժության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն, Բեռլինի Շարիտե կլինիկա: Նրանք կենտրոնում կլինեն հոկտեմբերի 4-12-ը, մեր բժիշկների հետ կունենան աշխատանքային հանդիպումներ, հանդես կգան դասախոսություններով, կքննարկեն կլինիկական դեպքեր: