Հեմոֆիլիայի միջազգային օրվան նվիրված կոնֆերանս

Ապրիլի 17-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Հեմոֆիլիայի միջազգային օրվան նվիրված գիտակրթական կոնֆերանս։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Հեմոֆիլիայի Համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպայի ծրագրերի ղեկավար Կարինե Քոչարյանը։

Տեսաուղերձով ներկաներին միացավ նաև Հեմոֆիլիայի Եվրոպական կոնսորցիումի նախագահ Դեքլան Նունը։

Միջոցառման երկրորդ հատվածում կազմակերպված տեսակամուրջի ընթացքում ելույթ ունեցան միջազգային հեղինակություն վայելող մասնագետներ՝ Իսրայելի, Ուկրաինայի և Վրաստանի հեմոսթազի կենտրոններից։ Միջոցառման շրջանակներում հանդես եկան Արյունաբանական կենտրոնի մասնագետները․ ներկայացվեցին արյան մակարդման հիվանդություններով տառապող հիվանդների ախտորոշման և բուժման հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցներ, արծարծվեցին նաև մի շարք այլ կարևոր թեմաներ: