Հուլիսի 1-ից բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվելու են անկանխիկ ձևով

Հարգելի հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ սույն թվականի հուլիսի 1-ից Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվելու են անկանխիկ ձևով: Նշենք, որ հուլիսի 1-ից արյունատվության դիմաց գումարային փոխհատուցումը ևս իրականացվելու է անկանխիկ (փոխանցում հաշվեհամարին, easywallet-ի և այլ վճարային համակարգերի միջոցով)։

Անկանխիկ գործառությունների մասին ՀՀ օրենքը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160074