«Լիմֆոիդ նորագոյացություններ» թեմայով միջազգային գիտաժողով

Հոկտեմբերի 18-20-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի (EHA) և Հայկական արյունաբանական ասոցիացիայի (AHA) համատեղ կազմակերպած «Լիմֆոիդ նորագոյացություններ» թեմայով միջազգային գիտաժաղովը, որը նախագահում էր Ջիանլուկա Գայդանոն, համանախագահներ՝ «ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն՝ Սամվել Դանիելյան և Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ, բժիշկ-արյունաբան՝ Երվանդ Հակոբյան: Գիտաժողովին մասնակցեցին և զեկույցով հանդես եկան տարբեր երկրներից պրոֆեսորներ՝ Ջիանլուկա Գայդանո (Իտալիա), Ումբետո Վիտոլո (Իտալիա), Հարվե Ավե-Լուասո (Ֆրանսիա), Քրիստիան Գիզելբրեշտ (Ֆրանսիա) և Ժան-Լյուկ Հարուսո (Ֆրանսիա), Մինգ-Քինգ Դու (Մեծ Բրիտանիա), Նորբերտ Շմիցը (Գերմանիա) : Գիտաժողովին մասնակցեցին նաև Արյունաբանական Կենտրոնի բժիշկները, Արյունաբանների Հայկական Ասոցիացիայի երիտասարդ թևի կլինիկական օրդինատորները (Young AHA), ովքեր ներկայացրեցին մի շարք կլինիկական դեպքեր: