Լիմֆոմայի դեմ պայքարի համաշխարհային օր

Սեպտեմբերի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է լիմֆոմաների դեմ պայքարի օր: Այն նպատակ ունի հասարակության շրջանում իրազեկման բարձրացման՝ ավշային համակարգի հիվանդությունների, դրանց ախտանիշների, վաղ ախտորոշման և պրոֆիլակտիկայի ուղղությամբ:
Լիմֆոման ավշային համակարգի հիվանդությունների մի ամբողջ խումբ է, որը բաժանվում է Հոջկինյան և ոչ Հոջկինյան տեսակների: Լիմֆոմայի առաջին նշաններից են լիմֆատիկ հանգույցների մեծացումը (առավել հաճախ պարանոցային, անութային և աճուկային), ջերմության բարձրացումը, ընդհանուր թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը, քաշի արագ կորուստը:
Բժշկագիտության զարգացման շնորհիվ, հատկապես վաղ ախտորոշման դեպքում, այսօր լիմֆոմաների որոշ տեսակներ բուժելի են մոտ 80 % դեպքերում։