Մամուլի ասուլիս մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կազմակերպվել է մամուլի ասուլիս։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, մանկական քաղցկեղի դեմ պայքարում կատարված աշխատանքները ու հետագա անելիքները։