Մամուլի ասուլիս՝ նվիրված ՀՀ-ում ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրմանը

Հուլիսի 27-ին Արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված ՀՀ-ում ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրմանը։

Ասուլիսին ներկա էին Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը և մանկական արյունաբան-ուռուցքաբան և ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ, բժիշկ Լոուրենս Ֆոլքները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն»-ում առաջին անգամ իրականացվեց ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որը լայն հնարավորություններ է ընձեռում արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակների բուժման համար։