Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության գիտաժողով

ՀՀ Ան պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ, Ռուսաստանի  ԱՆ Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի, «Ժպիտների քաղաք» (City օf Smile») բարեգործական հիմնադրամի, Ուռուցքաբանության և արյունաբանության հայկական ասոցիացիայի և Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության հայկական խմբի հետ համագործակցության արդյունքում ԵՊԲՀ-ում կայացավ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտին նվիրված հայ-ռուսական գիտաժողով։

  • Իր բազմաբովանդակ ելույթում Ռ. Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշեց․ «Ի նպաստ երեխաների առողջության գործակցությունը շարունակական է և պահանջում է մշտական ջանքերի ներդրում»:
  • Անդրադառնալով մեր երկրում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանն ընդգծեց․ «Մեր համագործակցությունը և գործընկերությունը երկար տարիների փորձ ունի, և ես վստահ եմ, որ այն կշարունակվի՝ նպաստելով ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների դեմ պայքարում նոր հաջողությունների գրանցմանը»։