Դասախոսություններ մանկական իմունոլոգիայի վերաբերյալ

Հունիսի 22-ին Պրոֆ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում ընթացան դասախոսություններ՝ մանկական իմունոլոգիայի վերաբերյալ։ Զեկուցողներն էին՝ Աննա Յուրիի Շչերբինան (ՌԴ Ռոգաչևի անվան մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի կենտրոն) և պրոֆեսոր Հանս Դիտրիխ Օքսը (Սիեթլի մանկական հիվանդանոց, ԱՄՆ)։

Արյունաբանական կենտրոնը հյուրընկալեց նաև Հայաստանի բուժհաստատություններից մանկական իմունոլոգիայի ոլորտին առնչվող մասնագետների՝ առաջնային օղակի բժիշկների, մանկաբույժների, իմունոլոգների և մանկական իմունիզացիայի ծրագրի ներկայացուցիչների։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ Հայաստանում իմունոլոգիայի, և հատուկ դեպքերում իմունիզացիայի ոլորտում առկա խնդիրների քննարկում և հնարավոր լուծումների պարզաբանում։