Միանում ենք մարդասիրական առաքելությանը

Օրեր առաջ Նուբայի լեռների «Գթության մայր» հիվանդանոցից վերադարձան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ՝ Թոմ Քաթինային փոխարինող հայ բժիշկներ՝ Արմեն Մկրտչյանն և Արշակ Ղազարյանը: Սուղ պայմաններում աշխատելով՝ բժիշկները առնչվել են բարդ դեպքերի, որոնց ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ են լաբորատոր պայմաններ: Նրանք հետազոտման նպատակով իրենց հետ Հայաստան են բերել հյուսվածքաբանական նմուշներ և Պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը պատրաստակամություն է հայտնել հետազոտելու վերցված նմուշները՝ այս կերպ միանալով մարդասիրական և բժշկական առաքելությանը։