Սուրբ մկրտության կարգ

Հոկտեմբերի 31-ին Արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հերթական անգամ տեղի ունեցավ Սուրբ Մկրտության կարգ. մկրտվեցին կենտրոնում բուժում ստացող երեխաները: Մկրտության արարողակարգը անցկացրեց Տեր Առնակ Քահանա Հարությունյանը։ Շնորհավոր Սուրբ Մկրտություն, Աստված ձեզ պահապան մեր սիրելի փոքրիկներ։