Հյուրեր Արյունաբանական Կենտրոնում

Ռ․Յոլյանի անվան Արյունաբական Կենտրոնի Մանկական Քաղցկեղի և Արյան հիվանդությունների կենտրոնում նախատոնական օրերն ակտիվ և ուրախ էին։ Մեզ այցելեցին Մուղդուսյան Արվեստի Կենտրոնի նկարիչն ու Նաիրյան Վոկալ անսամբլի երաժիշտները, ովքեր իրականացրին կավով աշխատանք և երգեցին մեր երեխաների համար։ Անսամբլի երաժիշտները գեղեցիկ ելույթ ունեցան նաև Մեծահասակների արյունաբանության, ինչպես նաև ուռուցքաբանության բաժանմուքներում։
Մյուս անակնկալը կազմակերպվել էր Մանկական Քաղցկեղի և Արյան հիվանդությունների կենտրոնի կամավոր Արևիկի և Քինգ Գարդեն ընտանեկան ժամանցի կենտրոնի թիմի կողմից, այս անգամ մեզ հյուրընկալվել էին Ծաղրածուն ու Տրանսֆորմերները։

Միջոցառումները կոորդինացվում են Արյունաբանական Կենտրոնի Հոգեբանասոցիալական ծառայության կողմից։