1000 կռունկ օրիգամիների նվիրատվությունը

Հին ճապոնական լեգենդը պատմում է, որ ամեն ոք, ով 1000 օրիգամի կռունկ կպատրաստի, նրա երազանքը իրականություն կդառնա։ Այսպիսով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների 1945թ․ ատոմային ռմբակոծման պատճառով լեյկեմիայով հիվանդացած 2 տարեկան Սադակո Սասակի անունով աղջնակը հավատում էր, որ կռունկներ պատրաստելով`նա կկարողանա հաղթահարել հիվանդությունը։ 
Այսօր Արյունաբանական կենտրոնում հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց 1000 կռունկների նվիրատվության արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ վարչապետի տիկին և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, ՀՀ ԱԳՆ Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը։ ԱԿ տնօրեն Սամվել Դանիելյանը և Ն․Գ․դեսպան Ջուն Յամադան ողջունեցին ներկաներին։ Իսկ  «Հիկարի» կենտրոնի անդամները կատարեցին հայերեն և ճապոներեն երգեր։ Միջոցառումը եզրափակվեց այցելությամբ մանկական բաժանմունք, որտեղ կայացավ օրիգամիների նվրատվության, ինչպես նաև անակնկալ նվերների հանձնման արարողությունը։