ԱԿ-ի սոցիալ-հոգեբանական ծառայությունը

Արյունաբանական կենտրոնում գործող սոցիալ-հոգեբանական ծառայությունը մեծ դեր ունի պացիենտների աջակցման, հոգեբանական խնդիրների և այլ դժվարությունների հաղթահարման գործընթացում։

Հեմոֆիլիային նվիրված միջոցառման շրջանակներում հոգեսոցիալ ծառայության մասնագետները կազմակերպել էին գործնական աշխատանք ծնողների և երեխաների հետ․ հոգեբանական տեխնիկաներ, ինքնավերլուծական մեթոդներ, դերային խաղեր և արտ թերապիա։ Մանկավարժ Անի Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես է կազմակերպվում կրթությունը բուժման ընթացքում, ցուցադրվեց նաև մի քանի կրթական զարգացնող խաղ։