Կամավոր դոնորության օր

Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարված ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՄՍՎԱ շրջանակներում Մուլտի Վելնես համալրը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համատեղ անցկացրեց արյան կամավոր դոնորության առաջին օրը։

Ապրիլի 11-ին 10։00-14։00 բոլոր ցանկացողներն այցելեցին Մուլտի Վելնես ակումբ, որտեղ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո հանձնեցին արյուն, որի նպատակը մեկն էր՝ նվիրել կյանք բազմաթիվ փոքրիկների, որոնք արյան կարիք ունեն։ Հարկ է նշել, որ դոնորությունը լավ է ոչ միայն արյան կարիք ունեցող անձանց համար, այլ նաև հենց իրենց՝ դոնորների համար։ 

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր դոնորներին՝ Ակումբի անձնակազմին և հաճախորդներին, ովքեր մեծ սիրով ու բարձր տրամադրությամբ մասնակցեցին այս կարևոր նախաձեռնությանը՝ իրենց արյունը նվիրաբերելով արյան կարիք ունեցող մարդկանց։

Դոնորության 2-րդ օրը կկազմակերպվի ապրիլի 19-ին ժամը 10։00-14։00։  Սպասում ենք բոլոր ցանկացողներին։